Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.
«Ես առիթ ունեցել եմ քննադատել իշխող քաղաքական ուժի ունեցած իրավական մշակույթի մակարդակի մասին վկայող առանձին դրսևորումներ (մեկ-երկու հղում կտեղադրեմ մեկնաբանությունում:
Եվ ահա նորից – առերևույթ ֆիկտիվ դաշինք՝ ֆիկտիվ դաշնակցով։ A և B կուսակցությունները կազմում են դաշինք, կազմում են ցուցակ, մինչդեռ B կուսակցության առաջին ներկայացուցիչն այդ ցուցակում #37-ն է (ինչ էլ հետաքրքիր թիվ են ընտրել)։ 183 անձ պարունակող ցուցակից ես հաշվեցի «դաշնակից» «քաղաքական ուժի» ընդամենը 3 ներկայացուցիչ։
Ո՞րն է խնդիրը։ Չէ՞ որ «թղթերով» ամեն ինչ օրինական է։ Ո՞րն է քննադատության առարկան։
Իսկ խնդիրն այն է, որ այսպիսի ֆիկտիվ քայլերով ցանկացած իշխանություն ընդհանրական ուղերձ է հղում հանրությանը, որ շինծու բաներ անելը նորմալ է, անգամ ողջունելի։ Իսկ դա համահունչ չէ իրավական այն մշակույթին, որը, օրինակ, ես եմ դավանում։ Ընդամենն այսքանը։
Իսկ ինձ առաջին հերթին հետաքրքրում է հենց իրավական մշակույթը»։