Արթուր Դանիելյանի գրառումը.
«ԱԱԾ-ն հատուկ մամուլի հաղորդագրություն է տարածել, մեզ բոլորիս հայտնելով, որ իրենց ջանքերի շնորհիվ հող գողանալուց բռնվել են մի քանի Արագածոտնեցի, ծառ կտրելուց բռնվել են մի քանի Տավուշեցի, ևս մի քանի հայաստանցի բռնվել է մեքենայի անվադող ապօրինի ներմուծելիս։ Կրկնում եմ, սրա մասին մեզ տեղեկացնում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ։
Նախընտրական բռնոցին սկսված է, սպասենք Սաշիկի մուտքին թատերաբեմ»: