Հայկ Մամիջանյանի հրապարակումը.
«Նոր լսում էի Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը ԱԺ-ում. Հանրապետականի իրական կորիզը կազմում են self-made մարդիկ, մարդիկ, որոնք իրենց չարչարանքով են հասել այս կամ այն նվաճումներին:
Ու հիմա մի մարդ, ում միակ նվաճումը վարչապետի պաշտոնակատարի կնոջ ընտանիքում ծնվելն է՝ երկրի ամենաազդեցիկ աներձագի քմծիծաղով խոսում է մեր մասին:
Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի, որ կհասկանաք, բայց հաստատ կլսեք:
Հ.Գ. Ֆլեթչերի դպրոցի նախկին դեկան Ջեյմս Ստավրիդիսի հեղինակած գիրքը կոչվում էր The Accidental Admiral՝ Պատահական ծովակալ:
Գնալով համոզվում եմ, որ պիտի գիրք գրեմ մեր պաշտոնյաների մասին՝ պատահական փոխնախարար, նախարար, մարզպետ, պատգամավոր և այդպես շարունակ»: