Պատմաբան Կարեն Մաթևոսյանի գրառումը. «Թալինի 7-րդ դարի Կաթողիկե եկեղեցու որմնանկարի գծանկարային վերակազմությունը (հեղինակ Նիկոլայ Քոթանջյան)։ Պատկերագրական այս տիպը՝ երբ խորանի գմբեթարդում Քրիստոսի փոխարեն պատկերվում է բացված Ավետարանը (կոչվում է Հետիմասիա), հայտնի է բյուզանդական արվեստում, Հայաստանում (և արևելաքրիստոնեական արվեստում) միակ օրինակն է։ Բուն որմնանկարից այժմ չնչին հատվածներ են պահպանվել։#Talin»:







