«Ինձ ո՞վ կբացատրի, ինչո՞ւ թիկնազոր ունի Գագիկ Հարությունյանը»
Advertisement 1000 x 90

«Ինձ ո՞վ կբացատրի, ինչո՞ւ թիկնազոր ունի Գագիկ Հարությունյանը»

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Իշխանական քարոզչության հերթական հիմար մուտիլովկեքը՝ պետությունն ու կրոնը պիտի տարանջատվեն, կաթողիկոսը չպիտի վախենա հայ ժողովրդից, ու վերջապես, ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի դրա համար գեյերի ու աղանդների մասին է խոսում:

Սկսեմ վերջից. Փաշինյանի շնորհիվ իր իսկական ընդդիմությունը կարա խոսա ցանկացած թեմայով: Չկա ոլորտ, որտեղ չի արձանագրվել կտրուկ անկում՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն, արդարադատություն, թե արտաքին քաղաքականություն: Բոլոր ֆրոնտերով վիճակագրորեն ապացուցված տապալում է ու սրա մասին առնվազն ես անընդհատ խոսել եմ և խոսելու եմ:

Երկրորդ. ցավոք սրտի հայ ժողովրդի մաս են կազմում նաև արտասահմանից կառավարվող աղանդավորներն ու ահաբեկիչները: Հաշվի առնելով, որ հանրապետությունում հիմա տիրում է լիարժեք անարխիա՝ այդ խմբերից եկող վտանգը էականորեն աճել է: Սա էլ ավելի կարևոր է, եթե հաշվի առնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին բազմաթիվ օրակարգային վեճեր ունի աշխարհաքաղաքական տարբեր բևեռների և, ըստ այդմ, դրանց հատուկ ծառայությունների հետ: HSBC-ում հենց ընենց փայ չեն ստանում…

Եվ երրորդը՝ պետության և կրոնի սերտաճումը նոր-նոր է դառնում խնդիր, քանի որ Կյանքի Խոսքը իր ձեռքերում է կենտրոնացնում ազդեցության լուրջ լծակներ: Նույն ռիսկը չկար Հայ Առաքելական Եկեղեցու դեպքում, քանի որ այն կրոնական կառույց չէ, այլ պետականության ռեզերվային կոպիա, որը ուժի մեջ է մտնում աղետի դեպքում: Ու քանի որ վերոհիշյալ արտաքին ուժերը այդ աղետը մեզ մոտեցնում են, ՀԱԵ-ն էլ իրենց հիմնական թիրախներից մեկն է:

Հ.Գ. լավ, սաղ հեչ, նախագահի ու վարչապետի կնանիքի թիկնապահներն էլ հեչ, նորմալ բան ա: Լավ կաթողիկոսին էլ հլը մոռանանք: Ինձ ո՞վ կբացատրի, ինչո՞ւ թիկնազոր ունի Գագիկ Հարությունյանը: Չասեք ՍԴ նախագահի ստատուսն ա, որտև ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը չունի: Գագիկ Հարությունյանն ԲԴԽ անդամության էն թեկնածուն էր, ում օգտին տրված ԵԼՔ-ի քվեները, ըստ Փաշինյանի, կեղծվել էին, ինչը իհարկե իր հերթական մուտիտն էր: Ասածս ինչ ա, տղերք պինդ բռնվեք վլաստից, որտև երբ որ կորցնեք, շատ ոռի բաներ են ձեզ սպասում»:



Նման նյութեր