Անի Մկրտչյանի հրապարակումը.
«Էս էն հարցի պաշտոնական պատասխանն է, որ հաճախ տրվում է տուրիստի կողմից, թե ո՞նց է լինում, որ ֆեսբուքյան գովազդներում կամ մեկ այլ տուրիստական գործակալությունում փաթեթների գներն ավելի էժան են
Հարգելի գործընկերներ,
մենք՝ որպես Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ, պարբերաբար տարբեր անցանկալի իրավիճակների ականատես ենք լինում՝ կեղծ ավիատոմսեր, երկկողմանի ավիատոմսերի փոխարեն միակողմանի ավիատոմսեր, խաբված ուղևորներ և այլն։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ գայթակղությանը չտրվել ձեռք բերել անհավատալիորեն ցածր արժեքով ավիատոմսեր՝ դրա հետևանքով հայտնվելով տարբեր անհարմար իրավիճակներում։ Մենք ևս՝ որպես ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ, չափազանց տհաճ իրավիճակում ենք հայտնվում, երբ ստիպված ենք լինում ձեր ուղևորներին ԶՎԱՐԹՆՈՑ կամ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայաններից հետ ուղարկել՝ ԿԵՂԾ ավիատոմս ունենալու պատճառով։ Նշենք, որ երեկ հերթական անգամ նման դեպք է գրանցվել Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում, երբ ընտանիքի երկու անդամ ունեին ավիատոմս, մեկը՝ ոչ։
Խնդրում ենք չափազանց զգոն և ուշադիր լինել ավիատոմսեր և փաթեթներ ամրագրելիս»: