Երեկ հայտնել էինք, որ հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն թե առողջական ինչ խնդրի պատճառով, հայտնի չէր:
Այսօր Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհի Սոֆի Մխեյանի հետ, ով շատ մտերիմ է Ավետի հետ, Սոֆին նշեց, որ Ավետն իրեն արդեն շատ լավ է զգում:
«Շնորհակալ եմ անհանգստության համար, բայց երեկ լուրերը իսկապես ուռճացված էին: Ավետի մոտ թեթև ճնշման հետ կապված խնդիր էր, որն արդեն հետևում է: Երեկ ինքս էլ գնացել էի իմ լավ ընկերոջ մոտ, վստահեցնում եմ՝ նա իրեն արդեն շատ լավ է զգում, փառք Աստծո՝ մեր ընկերը առողջ է. շնորհակալ ենք մտահոգվելու համար»,- նշեց Սոֆի Մխեյանը:
Երգչուհու տեղեկություններով՝ Ավետ Բարսեղյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է իր տանը: