Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել, ի՞նչ ցուցմունք է տվել իրավապահներին
Advertisement 1000 x 90

Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել, ի՞նչ ցուցմունք է տվել իրավապահներին

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն՝ Շալիկո Մանուչարյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ հարցաքննվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԿ-ն հայտարարեց, որ 2017 թվականին մի խումբ մարդիկ ծրագրել են իրականացնել  քրեական հեղինակություն համարվող, Վանաձորի բնակչի սպանությունն ու այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, դիպուկահար հրավիրվել արտերկրից։

Սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվում է 43-ամյա Երևանցի, ով պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Վերջինս կալանավորվել է։ Պարզվում է, որ հենց նա է դիպուկահարին հրավիրել, նրա համար չվերթի տոմս գնել, ճանապարհածախսի համար գումար ուղարկել, իսկ Հայաստանում էլ նրան դիմավորել է օդանավակայանում եւ տեղափոխել Արմավիրում գտնվող հյուրատուն, ապա օրեր անց՝ Վանաձոր։ Սակայի սպանությունը ձախողվել էր, քանի որ Վանաձոր տեղափոխվելուց օրեր անց հենց դիպուկահարին են գտել մահացած՝ նրա համար վարձակալված բնակարանում։

Սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Սպանված դիպուկահարը տուժող է ճանաչվել։ Նրա հետ միասին տուժող է ճանաչվել նաեւ քրեական հեղինակությունը, ում պետք է սպաներ դիպուկահարը։

pastinfo.am