Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը շատ շտապ պետքա սկսի ստուգել իր որոշ թիմակիցները անձնական ու ընտանեկան հաշիվները։ Նրանց մի մասը կոնկրետ խժռում են Նիկոլ Փաշինյանի և հեղինակություն, և վստահությունը։ Իսկ իմ կարծիքով նման քայլեր ոչ մեկ չի անում հենց այնպես, առանց խոշոր գումարներ ստանալու։
Ինչքա՞ն կարելիա սեփական թիմի կողմից մեջքից հարվածներ ստանալ ու փորձել բոլորի փոխարեն կատարել բոլորի աշխատանքը, բոլորի փոխարեն արդարանալ ու գլուխ կախել ժողովրդի մոտ։
Մեկը կեղծ տեղեկությունա տարածում, մյուսը հերքումա, էն մյուսը հաստատումա, սարքել են երկիրս փչացած հեռախոս , ով ոնց կարում գծերը ստուգումա։ Վստահ եմ, որ սրանց արածի մեծ մասից նույնիսկ Փաշինյանը գաղափար չունի ու օրվա լրահոսիցա իմանամ իր շուրջը հավաքված անձանց կերած բողկերի մասին։
Մի հատ լուրջ անալիզ անելա պետք, հասկանալ, թե իրենք իրոք չեն կարողանում տիրապետել իրենց աշխատանքին, թե՞ ինչ-որ տեղերից ներդրվել են հատուկ նման գործողություն կատարելու համար։
Ամեն կեղծ տեղեկություն խոշոր հարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին, քանի որ կեղծիքը հերքելուց հետո այդ հերքիումը կարդում է սկզբնական նյութը կարդացած անձանց մոտ կեսը, իսկ մնացած կեսի մոտ մնում է այդ հիմարագույն օրենքների և քայլերի մասին խոսակցությունները ու դրանք էլ իրենց հերթին տարածվում են բամբասանքի մակարդակով։
Բոլորին մի հատ ուժեք թափ տալա պետք, որ տեսնի թե ում տակից ինչերա թափվում»։
Փաշինյանը շատ շտապ պետքա սկսի ստուգել իր որոշ թիմակիցները անձնական ու ընտանեկան հաշիվները։ Նրանց մի մասը կոնկրետ խժռում…
Gepostet von Ashot Asatryan am Montag, 19. November 2018