Tert.am-ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Վերջինիս խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում:
-Պարո՛ն Մանուկյան, այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, հնարավորություն ունենո՞ւմ եք պարբերաբար այցելել են նրան և բուժզննում իրականացնել:
-Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շարքային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերումէ քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ:
-Տեղեկատվություն էր տարածվել էր, որ Մանվել Գրիգորյանի ստորին վերջույթների հետ կապված լուրջ խնդիրներ կան, նշվում էր՝ եղուգների հետ է կապված, փտախտ է սկվում:
-Այո, վերին և ստորին վերջույթները մշատական կապույտ են և ստորին վերջույթների վրա պարբերաբար հայտնվում են վերքեր, որոնք իր տեղի բժիշկների ջանքերով շատ շուտ լավանում են, բայց նորից առաջանում են: Փտախտ էս պահին չկա, բայց բոլոր նախադրյալները կան, որ կարող է սկսվել. եթե դա սկսվեց, արդեն ոտքը գնալու է ոտնաթաթի ամպուտացիայի:
-Ձեր ԲԿ-ն վարույթն իրականցնող մարմնին կալանքի հետ համատեղելիության վերաբերյալ ինչպիսի՞ եզրակացություն է տվել, նա 2013 թ-ից սկսած այդտեղի հիվանդ է:
-Մեր տեսակետը ձերբակալության օրվանից հայտնել ենք և ԲԿ-ի կողմից պատասխան է տրվել, տրվել է 7-8 համարակալված էպիկրիզ: Մեր եզրակցությունը հետևյալն է՝ Մանվել Գրիգորյանի վիճակը գնահատվում է ծանր` դատելով փաստաբանների ներկայացրած՝ «Արմենիա ԲԿ-ի» կողմից Մամվել Գրիգորյանին տրված էպիկրիզից, կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդությունները ավելի ծանրացել են… Ըստ մեզ՝ հիվանդը չի կարող գտնվել կալանավայրում` հիվանդությունների ծանրության նման տիպի պրոգրեսիվ աճի դեպքում՝ հնարավոր կյանքին սպառանցող բարդություններից խուսափելու նպատակով:
Ամբողջությամբ՝ tert.am