ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գրառումը. «Քիչ առաջ տեղեկացա, որ մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
Առաջին իսկ պահից Վահագնի առողջությունը եղել է իմ ուշադրության կենտրոնում: Կապի մեջ եմ եղել նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ` հասկանալու, թե ինչ լրացուցիչ օգնություն կարող ենք ցուցաբերել: Ցավոք, վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վահագնի ընտանիքին, ըկերներին և հարազատներին: Ցավում եմ, որ նման փայլուն երիտասարդ արտիստի կորցրեցինք»: