Սևակ Հակոբյան. «Գործընկերներ, սա ահազանգ է․․․ Պատրաստվեք․․․»
Advertisement 1000 x 90

Սևակ Հակոբյան. «Գործընկերներ, սա ահազանգ է․․․ Պատրաստվեք․․․»

Սևակ Հակոբյանն իր էջում գրում է. «Թե մամուլի ասուլիսում, թե հայտարարության մեջ, թե տարբեր հարցազրույցներում ինձ ուղղած հարցին, թե ինչո՞ւ հատկապես Yerevan.Today-ում խուզարկություն արեցին, տվել եմ գրեթե նույն պատասխանը՝ սկսել են մեզանից, ու եթե չստանան համարժեք արձագանք մեր գործընկերներից ու արդյունքում մարսեն դա, կանցնեն մյուսներին։

6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն և պահանջել տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը։ Խոսքն ասուլիսի մասին էր, որի ժամանակ բանախոսի սեղանին բազմաթիվ միկրոֆոններ կային տասնյակ լրատվամիջոցների։ Մի քիչ գրագետ ոստիկանությունը կհասկանար, որ դա Aysor-ի հետ հարցազրույց չէ, իսկ տեսանյութերը լցրած են Youtube-ում։

Եվ ուրեմն ինչո՞ւ են այցելել խմբագրություն։

Գործընկերներ, սա ահազանգ է․․․ Պատրաստվեք․․․»:



Նման նյութեր