«Մեր հայրերն այստեղ եկան տանկերով, իսկ մենք ձեր մոտ ենք եկել կիթառներով» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր հայրերն այստեղ եկան տանկերով, իսկ մենք ձեր մոտ ենք եկել կիթառներով»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

1989 թվականի օգոստոսին աշխարհահռչակ գերմանական «Scorpions» ռոք խումբը եկավ Մոսկվա և այլ ռոք աստղերի հետ միասին մասնակցեց «Մոսկվայի խաղաղության երաժշտական փառատոնին»: Դա մի ժամանակաշրջան էր, երբ փլուզվում էր սովետական կայսրությունը, աշխարհը բաց էր ու պատրաստ երկխոսության, և Արևելյան Եվրոպայի երկրներում լի էին այդքան սպասված վերափոխումների ակնկալիքով: Այդ մոսկովյան համերգին «Scorpions»-ի առաջատար Կլաուս Մայնեն ասաց իր հայտնի դարձած հետևյալ խոսքերը. «Մեր հայրերն այստեղ եկան տանկերով, իսկ մենք ձեր մոտ ենք եկել կիթառներով»: Նույն 1989 թվականի նոյեմբերին փլուզվեց Բեռլինի պատը, իսկ մեկ տարի անց արդեն կայացավ երկու Գերմանիաների միավորումը: Այդ բոլոր իրադարձությունների տպավորության ներքո Կլաուս Մայնեն գրեց և «Scorpions»-ի հետ ձայնագրեց իր «Wind of Change» («Վերափոխման քամին») հանրահայտ երգը, որն աննախադեպ հաջողության հասավ: