SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ է մտել դիմակավորված մի տղամարդ, ով հայտնել է, որ ինքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է և բանկերում ստուգումներ է անցկացնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին բանկի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանություն, ինչից հետո առեղծվածային ԱԱԾ-ի աշխատակիցը դիմել է փախուստի: Այս պահին նշված բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողերը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի խումբը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումեր՝ առեղծվածային ԱԱԾ-ականին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բանկի մասնաճյուղը մի քանի անգամ հայտնվել է հանցագործների թիրախում ու թալանվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: