Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուհերի կառավարման խորհուրդների ապաքաղաքականացման խոստացված գործընթացը գնում է նախկինի նման, որքան ինձ հայտնի է, խորհուրդներում ՀՀԿ բարձրաստիճան անդամներին փոխարինում են ՔՊ անդամներով: Իսկ ընդհանրապես ի՞նչ է կատարվում ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներում, շատ անհասկանալի է:
Դպրոցների կառավարման խորհուրդները մեծամասամբ օրինական չեն. այնտեղ ընդգրկված ծնողական և մանկավարժական խորհուրդների անդամները չեն ընտրվել կարգի համաձայն՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, այնտեղ ներառված են հիմնականում օրինակելի կանոնադրությամբ արգելվող բարեկամական ու խնամիական կապեր ունեցող անձինք ու ԿԳՆ խորհրդի ներկայացուցիչներն էլ մարդիկ են, որոնք երբեմն պատահական անձինք են և դպրոցներում տեղյակ չեն նրանց մասին: Կառավարման խորհրդի նախագահները չեն ընտրվում օրինական ձևավորված խորհուրդներում՝ պատշաճ չի վերահսկվում դրանց ձևավորման գործընթացը, այս ամենը կատարվում է, որովհետև մարզպետարանների և Երևանի ենթակայության դպրոցներում մարզպետներն ու Երևանի քաղաքապետն են շարունակում թելադրել, նույնը՝ ԿԳՆ ենթակայության դպրոցներում: Տնօրենների մրցույթ հայտարարվում է կարգի կոպիտ խախտումներով, առանց կառավարմնան խոհուրդների նիստեր անելու:
Օրինակները շատ-շատ են, ԿԳՆ-ում ինձանից լավ գիտեն այս մասին: Ավելի վատ վիճակ է տիրում բուհական կառավարման խորհուրդներում, որտեղ անդամներ նշանակվում են էլի միայն կուսակցական պատկանելիությամբ, նախարարներ, փոխնախարներ այն դեպքում, երբ կարելի էր այս պահն օգտագործել և որպես պիլոտային ծրագիր, փորձ կիրառել բուհական կրթության մասին օրենքի նախագծով առաջարկվող կառավարման խորհուրդների ձևավորման ապաքաղաքական կարգը:
Որքան հստակ ու համոզիչ լինի ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացը տեղերում, այնքան մեր հասարակությունն արագ կսովորի ու կկարևորի մեր պետության կառավարման խորհրդարանական ձևը: Սա շատ լավ հնարավորություն է կրթելու մեր քաղաքացիական հասարակությանը»:
Բուհերի կառավարման խորհուրդների ապաքաղաքականացման խոստացված գործընթացը գնում է նախկինի նման, որքան ինձ հայտնի է,…
Gepostet von Անահիտ Բախշյան am Dienstag, 20. November 2018