Ինքնաթիռը մահացու հարվածել է ՀՀ քաղաքացուն
Advertisement 1000 x 90

Ինքնաթիռը մահացու հարվածել է ՀՀ քաղաքացուն

Մոսկվա-Աթենք թռիչքն իրականացնող ինքնաթիռը մահացու հարցածել էր թռիչքուղում հայտնված քաղաքացուն Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ինքնաթիռի շարժման ժամանակ անձնակազմը օդաչուներին տեղյակ է պահել, որ հարվածել են ինչ որ անծանոթ ատարկայի։ Ընդ որում օդանավի անվտանգության համակարգը չի ահազանգել, որ օդանավը վնասվել է։ Այդ իսկ պատճառով որոշում չի կայացվել օդանավը հանել թռիչքից եւ վերադարձնել օդանավակայան, մանրամասնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Թռիչքուղի դուրս եկած օդանավակայանի աշխատակիցները նկատել են մարդկային մնացորդներ եւ անձնական իրեր։ Պարզվել է, որ օդանավը մահացու հարվածել է տղամարդու։ Հայտնի է, որ մահացածը Հայաստանի քաղաքացի է, ում արտաքսել են Իսպանիայից եւ ով վերադառնում էր Հայաստան՝ Մոսկվայի տարանցիկ օդային ուղով։ Հայտնի է դարձել, որ Մադրիդ-Մոսկվա թռիչքն իրականացնող ինքնաթիռում տղամարդը կռիվ է սարքել եւ նույնիսկ հարկ է եղել իրավապահների միջամտությունը։