Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեզ կգան ու կասեն՝ ծովը ծնկներիցդ է լինելու։ Չհահավատաք։ Կյանքն անարդար է, լուրջ։ Անարդար սանդուղք, որի վրա ոչ մեկ կարմիր գորգ չի փռելու ձեզ համար։ Սանդուղք՝ առանց բազրիքների, վրան լիքը մարդ, որոնք նույնպես փորձելու են վերև բարձրանալ ու պատրաստ են ոտատակ տալ ամեն ինչ և ամեն ոք։
Մի քիչ բարձրանում ես, նստում ես շունչ քաշես, մեկ էլ հետևից հոպ՝ քացով խփում, նորից գլորում են ներքև։Համառները նորից են սկսում բարձրանալ, թույլերն այդես էլ ներքևում շպրտված մնում են։ «Շուստռիները» վերելակով են բարձրանում։
Եվ միայն իմաստուն մարդիկ գիտեն, որ վերևում, թե ներքևում տարբերություն չկա։ Մի երկու ավել «փլաքյան» բարձրանալու համար մի՛ մխտռվեք: Մի կորցրեք մարդկային դեմքը, արժանապատվությունը, սկզբունքները, սիրտը, որովհետև այդ ամենը անկարևոր է։ Կարևորը մարդ մնալն է։ Տատուս ասած՝ «Փլաքյանի վերևում, թե ներքևում կէղնի, կարևոր չէ։ Կարևորը մարդս մարդ էղնի»:
Հ.Գ. Նվիրվում է նախընտրական քարոզարշավին»:
Ձեզ կգան ու կասեն՝ ծովը ծնկներիցդ է լինելու։ Չհահավատաք։ Կյանքն անարդար է, լուրջ։ Անարդար սանդուղք, որի վրա ոչ մեկ…
Gepostet von Gohar Hayrapetyan am Dienstag, 20. November 2018