Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է. «Քանի, որ Բ26-ը արդեն պաշտոնապես պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ապա ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան։
Ես, էս երկրի ֆեյքս, ուզում եմ մի խնդրանքով դիմել Ձեզ ու հույս ունեմ, որ Դուք հաստատ այդ հարցով կզբաղվեք։
Նախ շնորհավորում եմ Բ 26 տեղափոխվելու կապակցությամբ, իսկ երկրորդ ուզում եմ ասել, որ ժամանակին բոլորին բաց նամակ եմ գրել, որ ձմռան ամիսներին պատվո պահակակետը կամ տեղափոխվի ավելի տաք վայր /ասենք ինչ որ սենյակ/ կամ ժամանակավորապես դադարեցվի նրանց ծառայությունը։
Հիմա, քանի որ այդ շենքը պաշտոնապես պատկանում է Ձեր աշխատակազմին, ապա խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ և հնարավորության դեպքում ժամանակավորապես այդ հարցի լուծում գտնեք՝ հաշվի առնելով, որ ցուրտ է, շուտ է մթնում և նաև այն որ պետական կառույցը համապատասխան ստորաբաժանման կողմից միևնույն է պաշտպանվում է։
Նախորդ գրառմանս հետ շատերը համաձայնվեցին, ինձ թվում է հիմա էլ բացառություն չի լինի, այնպես որ՝ ականջալուր եղեք ՀՀ հպարտ ու չհպարտ, բայց քաղաքացիների, ինչպես նաև ֆեյքիս խնդրանքին»։
Քանի, որ Բ26-ը արդեն պաշտոնապես պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ապա ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին…
Gepostet von Ankakh Hayastan am Mittwoch, 21. November 2018