Հայաստանը քար է: Որտեղ ոտք դնես` քար է զրնգում: Ամեն կողմ, ամեն տեղ: Լեռներ, ժայռեր, լեռներ, ժայռեր: Այծերը երկու հարյուր արշին վեր պետք է բարձրանան, քարերի միջից երկու խամրած խոտ պոկելու համար: Եվ եթե մարդ համառություն չունի և չունի այն, որ անվանում են հայրենիքի սեր, այստեղ չի կարող ապրել: Այստեղ ապրելու համար սեր պետք է, կրակ պետք է, եզան ճակատով խևություն պետք է… Վերջապես, եղբա´յր, այս քարերը մենք սիրում ենք, դարեր կապվել ենք նրանց հետ և չենք ուզում բաժանվել… պետք ունենք նրանց, և նրանք էլ պետք ունեն մեզ:
Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա»