«Այսպիսիները ոչ թե սկզբունքային գործիչներ են, այլ ոչ շարքային պատեհապաշտներ, որոնք թքած ունեն իրենց գաղափարների վրա…»
Advertisement 1000 x 90

«Այսպիսիները ոչ թե սկզբունքային գործիչներ են, այլ ոչ շարքային պատեհապաշտներ, որոնք թքած ունեն իրենց գաղափարների վրա…»

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

«ՔՊ ցուցակի «մերժված» պատեհապաշտները

Երեկ Նարինե Մկրտչյանը մի հոդված էր գրել ՔՊ վարչության անդամների կողմից «հավատաքննության» ենթարկվելու մասին և քննադատական այս հոդվածը տարածվում էր համացանցում: ՔՊ-ի հետ ունեմ գաղափարական, արժեքային խիստ տարակարծություն և ընդհանրապես քաղաքական անհամատեղելիություն, բայց կներեք ես խիստ հարգանքով եմ մոտենում ՔՊ ղեկավար կազմին և խիստ ընդունելի եմ համարում իրենց դուռը գնացած ղազագիր ստորագրելու պատրաստների նկատմամբ իրենց վերաբերմունքին: ՔՊ-ն իրավունք ունի իրենց ողորմածությանը հանձնվածներին դատել այնպես ինչպես իրենք են կամենում, իսկ վերջինները բարոյական իրավունք չունեն մերժվելուց հետո «աքլորանալու», որովհետև, եթե չմերժվեին իրենք լինելու էին ՔՊ ցուցակում և իրենց ներկայացնելու էին իբրև հեղափոխության ռահվիրա: Այսպիսիները ոչ թե սկզբունքային գործիչներ են, այլ ոչ շարքային պատեհապաշտներ, որոնք թքած ունեն իրենց գաղափարների վրա, իսկ սկզբունքայնությունից խոսելու իրավունք չունեն: Այն մարդն, ով ապրիլ-մայիսին քննադատում էր Նիկոլի գործելակերպն ու ողջ այդ գործընթացը և իրեն համարում է սկզբունքային ոչ մի պարագայում ՔՊ ցուցակում հայտնվելու հայտ չէր ներկայացնի, քանի որ այդպես ավելի ազնիվ և սկզբունքային է:

Այնպես որ հանուն մանդատի ձեր սկզբունքներն ու գաղափարները ծախելուց հետո մի եկեք ու մեր վրա էլ փորձեք ծախել իբր ձեր սկզբունքայնությունը, էդ եզրույթի հետ դուք ոչ մի աղերս չունեք: Հա, Նարինե Մկրտչյանն էլ իր հարուստ փորձի մասին էր գրել և իրեն «հավատաքննողների» երիտասարդ տարիքը որպես բացասական երանգ էր առանձնացրել: Տիկին Մկրտչյան, այդ երիտասարդներն ավելի սկզբունքային են գտնվել քան դուք ու ձեր «78 տարվա փորձը», իրենք այդ ձեր նշած «անփորձ երիտասարդները» ձեր անսկզբունքայնությունն ու «սպիտակ դրոշակ պարզելը» անընդունելի են համարել և էդ ձեր մի քանի տասնամյակների փորձը առ ոչինչ են դարձրել:

Հ.Գ. Մի քանի նման դեպքեր գիտեմ, երբ բոլորիս հայտնի դեմքեր գնացել են ՔՊ-ի դուռն ու մերժվել: Նրանցից ոմանք մերժվելուց հետո չեն էլ քննադատել, ոմանք այնպիսի ցասումով են սկսել բողոքել «ցուցակների վատը լինելուց» ասես իրենք էին, որ պետք է գեղեցկացնեին այդ ցուցակը: Նախկինում իմ կողմից շատ հարգված մեկն էլ կա ՔՊ ցուցակում ընդգրկվելու հեռանկարն իմանալուց հետո գնացել ու իր 18 տարվա կուսակցության առաջնորդից ներողություն է խնդրել ու դուրս եկել կուսակցության ցուցակից, իսկ ցուցակները կազմելուց 4 օր առաջ տեղեկացել է, որ ՔՊ-ի կողմից մերժվել է: Հիմա ի՞նչ ասես այդ մարդուն…»:



Նման նյութեր