Լիլիթ Եփրեմյանի հրապարակումը.
«Վահագն Մարգարյանի ողբերգական մահը պետք է փոխի հասարակության վերաբերմունքը տաղանդավոր, ընտրյալ արտիստների հանդեպ։ Նրանք չպետք է վատնեն իրենց ուժերը բանակի խնդիրը լուծելու, վատ պայմաններում ապրելու, բազում պրոբլեմներ հաղթահարելու վրա։ Աստղեր են, որ ամեն պահին կարող են հանգել, թողնելով մեզ կատարյալ ունայնության ու սարսափի մեջ։ Այդ աստղերը նրանք վառում են կյանքի գնով, անմնացորդ նվիրումով, հոգու բոցով, որպեսզի հայ հանդիսատեսը ապրի հույսով, գտնի իր երազը արվեստում և տեղափոխի երազելին իրական կյանք։
Չենք գնահատում մեր արտիստներին։ Ընդհանրապես չենք սովորում գնահատել ստանդարտից դուրս երևույթները։ Թեև հենց նրանք են պահում մեր հայոց երկնակամարը»: