Ցուցարարները փակել են Ամիրյան փողոցը․ պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում. shantnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ցուցարարները փակել են Ամիրյան փողոցը․ պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում. shantnews.am

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշվի, որ  իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են:

Ինչպես SHANTENWS-ն ավելի վաղ հայտնել էր, Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում:

SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ Մանուել Մանուկյանն ասել է, որ խնդիրն առաջին հերթին բարոյական է: Այսինքն՝ իրենք ուզում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու մասին: Երկրորդ՝ պատերազմի մասնակիցները կարող են դրա շնորհիվ ստանալ կրթական կամ այլ արտոնություններ: Եվ երրորդ՝ վիրավոր զինծառայողներ կան, ովքեր այդպիսով կարող են բուժում ստանալ:

shantnews.am