Վայրի բնությունը կարողանում է հիրավի զարմացնել, առանձնապես ստորջրյա աշխարհը, որը տակավին շատ քիչ է ուսումնասիրված:
Մենք սովորել ենք այն բանին, որ թռչուններն են, որ ձկներ են որսում, բայց, նայելով այդ հսկային, դուք կհասկանաք, թե ինչն ինչոց է:
Այդ ստորջրյա գիշատիչը՝ հսկայական դեղնաթև կարանքսն է: BBC Natural History-ի օպերատորների նկարահանած տեսահոլովակում նա որորներ է որսում: Կադրերում երևում է, թե նա ինչպես է անսպասելիորեն ջրի տակից դուրս թռչում մակերևույթին նստած թռչնի վրա, վիթխարի բերանով բռնում դրան ու ցած տանում: Հսկայական կարանքսը գլխավոր գիշատիչն է բուստախութերի Էկոհամակարգում: Դրանցից խոշորագույնների չափը կարող է հասնել 170 սանտիմետրի և կշռել մինչև 80 կիլոգրամ: