«Քննադատում եմ, որ հանրային կարծիքն իսկապես կարևորող այս իշխանությունը հետևություններ անի, մյուս անգամ ավելի ուշադիր լինի ձևակերպումներում» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քննադատում եմ, որ հանրային կարծիքն իսկապես կարևորող այս իշխանությունը հետևություններ անի, մյուս անգամ ավելի ուշադիր լինի ձևակերպումներում»

Ռուբեն Մելիքյանի հրապարակումը.

Վարչապետի երեկվա ասուլիսի այս կտորը հատկանշական է և ուշագրավ։ Երբ տարիներ առաջ Նախագահ Սարգսյանը մինչև դատավճիռը, կարծեմ, «խուլիգան» անվանեց Շանթին, իրավապաշտպանական համայնքն արդարացիորեն հեղեղվեց անմեղության կանխավարկածը վկայակոչող ու այդ հենքի վրա Նախագահին քննադատող հայտարարություններով։ Իսկ երբ Վարչապետ Փաշինյանն է նույն ձևով հրապարակավ խախտում նույն անմեղության կանխավարկածը (որպես հաստատված փաստ է ներկայացնում, հնչեղություն ունեցող մի գործով, ապացույցներ կեղծելը և, մեկ ուրիշ հնչեղ գործով, գողությունը), ձեն-ձուն չկա։

Մինչդեռ իրավապաշտպանի դերը, այո՛, քննադատելն է։ Ու ես քննադատում եմ։ Ու քննադատում եմ, որ հանրային կարծիքն իսկապես կարևորող այս իշխանությունը հետևություններ անի, մյուս անգամ ավելի ուշադիր լինի ձևակերպումներում ու հանրային ուղերձներում։

Ու մեծ հարց է առաջանում – տարիներ առաջվա քննադատները հայկակա՞ն օրակարգն էին սպասարկում, թե «չհայկական»։



Նման նյութեր