
Երեկ ներկայացրել էինք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի «աղոթքը»՝ ֆեյսբուքյան էջում: Սոցցանցերում մեծ քննարկման արժանացած գրառմանն այսօր անդրադարձել է Ա. Փամբուխչյանը.
«Սիրելի հայրենակիցներ։ Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։
Հ.Գ. ԽԽնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող»։