Արթուր Դանիելյան. «Վախո՞ւմ է, որ մի ամսում վարկանիշը կընկնի 67-ից ցածր»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Վախո՞ւմ է, որ մի ամսում վարկանիշը կընկնի 67-ից ցածր»

Արթուր Դանիելյանի գրառումը. «Մեր նման պետությունները դատապարտված են աշխարհաքաղաքական նուրբ բալանս պահել: Հենց որ մի բևեռի տակ ես մտնում, իր ստրուկն ես դառնում ու հետագայում զոհը… Էդ բալանս պահելը շատ դժվար գործ է, այն պիտի լինի ոչ միայն արտաքին քաղաքական գործունեության մեջ, այլ նաև ներքին քաղաքական, ներքին տնտեսական և այլն… Բալանս պահելու գործոններից մեկը իշխանության լեգիտիմութունն է: Պարբերաբար ծագում են արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք ստիպում են մեր իշխանություններին հղում անել այն փաստին, որ նրանք բավական լեգիտիմ չեն, որ բարդ որոշում կայացնեն ու «մարսեն»: Ընդ որում, Արցախը միակ նման հարցը չէ, թեև հիմնականն է:

Հիմա մոտս հարց ա առաջանում: Ո՞րն ա պատճառը, որ մի ամիս առաջ Հայաստանի կեսը հանդիսացող Երևան քաղաքում՝ քվեների 82% ստացած մարդը, սաղ գործերը թողած, նախընտրական պրոցեսների տրամաբանությունը և նույնիսկ օրենքները խախտելով, սկսում է գերակտիվ քարոզարշավ: Նամանավանդ, որ օրենքով մեկա 67%-ից ավել չի ստանա: Վախու՞մ է, որ մի ամսում վարկանիշը կընկնի 67-ից ցածր: Թե ընդհակառակը, նա գիտի, որ ունի 82%, բայց իրեն ավելի շատ է պետք: Ու ինչի՞ համար է պետք»:



Նման նյութեր