Զինվորը կաղալով է ծառայում. հոսպիտալում ոչ վիրահատության կարիք են տեսնում, ոչ բուժում. forrights.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Զինվորը կաղալով է ծառայում. հոսպիտալում ոչ վիրահատության կարիք են տեսնում, ոչ բուժում. forrights.am

Արդեն 4 ամիս Մեղրու Ագարակի զորամասում ծառայող 19-ամյա երևանցի Վիրաբ Ավագյանի հայրը՝ Հայկ Ավագյանը Forrights.am-ի խմբագրություն էր եկել տղայի բժշկական փաստաթղթերը ու զինվորական երդման արարողության տեսանյութը ձեռքին: Տեսանյութում, որը կցված է մեր հոդվածին, պարզ երևում է, թե ինչպես է զինվորը հրամանատարության ներկայությամբ կաղալով մոտենում հարթակին ու զինվորական երդում ընդունում:

Իսկ արդեն բանակում մենիսկի վնասվածքով Վիրաբին ստիպում են շարք կանգնել մյուսների պես, վարժություններ անել, տանում են վազելու:
«Մենիսկի խնդիր ունեմ, կիստա, վիրահատության կարիք ունեմ, բայց վիրահատություն չեն անում»,- մեզ հետ զրույցում պատմեց այժմ Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող Վիրաբը՝ շարունակելով. «Զորամասում ամեն ինչ անում եմ, ոչ մի բան հաշվի չեն առնում: Ինձ վազեցնում են, ամեն ինչ անում եմ էնտեղ, հաշվի չեն առնում, որ պրոբլեմ ունեմ: Սահմանափակ զինծառայության հոդվածը, բայց դա հաշվի չեն առնում: Ասում են, որ անեմ, բայց ես չեմ կարողանում ու չեմ անում»:

Ամբողջությամբ՝ forrights.am