«Վահագնի հարազատները ոչինչ չեն խնդրել նախարարությունից, և նրանք են ցանկացել, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա տանը». Արմեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Վահագնի հարազատները ոչինչ չեն խնդրել նախարարությունից, և նրանք են ցանկացել, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա տանը». Արմեն Սարգսյան

Հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանի հրապարակումը.

«Հարգելի լրատվամիջոցներ, սուտ տեղեկություն մի տարածեք. նախ Վահագնի հարազատները ոչինչ չեն խնդրել նախարարությունից և նրանք են ցանկացել, որ հոգեհանգստի արարողությունը տեղի ունենա տանը: Խնդրանքը եղել է գործընկերների և ընկերների կողմից և անձամբ ես եմ հանդիպել նախարարի հետ այդ հարցով: Կա օրենք, որը նման դեպքերի համար թույլ չի տալիս արարողակարգ անցկացնել. ճիշտ է, թե սխալ` այլ հարց է, որը կարող է քննարկվել հետագայի համար:

Կխնդրեմ և կհորդորեմ բոլորիդ, Վահագնի անունը մի շահարկեք և պաթոսախառը ելույթներ մի ունեցեք, որովհետև առաջինը հենց նրա հարազատներին ու ընկերներին դուր չի գա: Ոչինչ հետ չենք կարող բերել, հիշենք մեր ընկերոջը ու տաղանդավոր արտիստին և լուռ հարգենք նրա հիշատակը:

Հանգչիր խաղաղությամբ իմ լավ ընկեր»:



Նման նյութեր