«Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում է՝ մեզ համար քաղաքացու շահն է կարևոր… չկա քմահաճույք»
Advertisement 1000 x 90

«Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում է՝ մեզ համար քաղաքացու շահն է կարևոր… չկա քմահաճույք»

Սյուզի Բադոյանի գրառումը Facebook-ի իր էջում:

«ՀԻՄԱ ԴՈՒ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ ԵՍ ԲՈՒԾՈՒՄ, թե մարզի ողնաշարն ես կոտրում, երիտասարդ…

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, այո՛, մարզպետ, քանի որ հենց երեկ չգիտեմ որ օրենքով պատգամավորության թեկնածուի կարգավիճակ ունեցողը մարզպետի դիրքերից ազատել է աշխատանքից Վեդու հիվանդանոցի տնօրենին… սա /մասնագետները կասեն/ ազատման հիմքը նույնն է՝ ինչ Արտաշատի, Մասիսի հիվանդանոցների տնօրեններինը… և իրականում էլ՝ այս երեք հիվանդանոցների ղեկավարների հանդեպ մարզպետի իրականացրած արշավի, նրանց դեմ կիրառված սպառնալիքների, շանտաժների մեթոդները նույնն են եղել, սա մարզիս բնակիչների խոր համոզմունքն է, տեղյակ են ամեն բանից, նպատակը անպայման հնից ազատվելն է, իսկ այդ «հները», ի դեպ՝ երեքն էլ նոր էին մրցույթով անցել, քննություն տվել ու նշանակվել։ Ի դեպ, երեքն էլ մարզում քաղաքական թեմաներում չկային, դա ես եմ պնդում։ Իսկ իրականում այս ջահել տղեն անխնա վարվել է մարզի իսկական մասնագետների հետ՝ թքած ունենալով մարզի բնակիչներկ կարծիքի վրա։

Նա միայն քմահաճույքով գրիչով խզբզել է մարզին պիտանի բժկշկների ազատման հրամանի վրա՝ առանց լուրջ հիմքերի, առանց աշխատանքի արդյունավետությունը գնահատելու, նրանց մասնագիտական կարողություններն ու նվիրումը հաշվի առնելու։

Նա իբր մարզի մտահոգի դիրքերկց, իսկի չի էլ ֆայմել որևէ այլ առաջարկ անել, որպեսզի մարզն այս մասնագետներին չկորցնի…

Ու ինչ, Արտաշատի գլխավոր բժիշկը, որ երկրում անեսթեզիայի լավագույն մասնագետներից է, անպատասխանատու որոշումով ազատվեց ու հաջորդ օրը լքեց մարզը, քանի որ անմիջապես առաջարկ ստացավ առողջապահության նախկին նախարարից և ընդունվեց նրա սեփականություն համարվող Վարդանանց ԲԿ ում։ Մասիսի գլխավոր բժիշկը , թեյի թուրմով անալիզ հանձնած մասնագետը, որ նշանակվելուց հետո մարզպետաբար չէր վարվել նույնիսկ լաբորատորիայի իր աշխատողների հետ, գոտիները ձգած աշխատում էին, դատի է տվել Մարզպետին, Վեդու բկ ղեկավարը հայտնի չէ, ինչ մեթոդի կդիմի իր դեմ կայասցրած երիտասարդի ապօրինի որոշման համար։

Միայն ասեմ, որ նախկին բնակավայրս է Վեդին, ու տեսել եմ, թե ոնց է Մելքոն Տալոյանն ավերակ հիվանդանոցի բաժանմունքները գյուղապետերից մեկ առ մեկ փող խնդրելով սենյակներ կարգի բերել, ոնց է հրաժարվել շշերով հավաքած ջրով արվող վիրահատություններից , թե ոնց է Վեդու խոպանչիներից ամեն մեկին բացատրելով՝ ինտեգրել հիվանդանոցի մատրասներն ու մահճակալները փոխելու գործին, ոնց է գազաֆիկացման ու տանիքը փոխելու համար պաշտոնյաների դռները 3 տարի թակել, թե ոնց է այս ոլորտի հետ կապ չունեցող բարեգործական ընկերությանը խնդրել, համոզել, որ լաբորատորիայի ամբողջական գույքի, վերանորոգման հարց լուծվի, թե ոնց էր Վիվասելի Յիրիկյանին ամեն մարզ կատարած այցի առիթով՝ ձև գտնում հանդիպում, որ սոնոգրաֆիայի մի սարք խնդրի ձեռքբերեն…

Ամենացնցողը վերջինն էր?

«Վեդու» բկ-ում ծնողիս խնամելուց իմացա, որ նորացված, լրիվ բարեկարգված, տեխնիկապես ու երիտասարդ կադրերով համալրված կենտրոնիի բացման նախօրեին, ողջ անձնակազմը գիշերը մնացել է հիվանդանոցում, բաժանմունքի միջանցքներում կարի մեքենաներ են բերել դրել ու իրենց գրպանից հավաքած 3 000 դրամներով առած կտորով ողջ գիշեր սպիտակեղենն են կարել, որ առավոտյան լիարժեք տեսքով դիմավորեն իրենց շնորհավորողներին։

ԻՍԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄԵՆ ՕՐ ԱՍՈՒՄ Է՝ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՇԱՀՆ Է ԿԱՐԵՎՈՐ… ՉԿԱ ՔՄԱՀԱՃՈՒՅՔ»: