Նախագիծ. ՃՈ կողմից մեքենան կանգնեցնելուց հետո վարորդն իրավունք չունի դուրս գալու
Advertisement 1000 x 90

Նախագիծ. ՃՈ կողմից մեքենան կանգնեցնելուց հետո վարորդն իրավունք չունի դուրս գալու

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վարորդների համար պարտականություն է սահմանվում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից): Նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Տրանսպորտային միջոցից վարորդի դուրս գալու դեպքում էլ ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր է նստել տրանսպորտային միջոցի խցիկում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցում վարորդի մնալու պարտականությունը նախատեսվում է հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:

Վարչական պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

panarmenian.net