Վարդան Ոսկանյան. «Մշտադիտարկման արդյունքները կարդացող տվյալ երկրի դիվանագետը խորը մշակութային շոկ կապրի»
Advertisement 1000 x 90

Վարդան Ոսկանյան. «Մշտադիտարկման արդյունքները կարդացող տվյալ երկրի դիվանագետը խորը մշակութային շոկ կապրի»

Ներկայացնում ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումները.

«Մեր հարևան Իրանը, լինելով, ըստ էության, վերէթնիկական պետական կազմավորում, որի պետականությունն արդեն դարեր շարունակ ձևավորվում է ոչ թե էթնիկական որևէ միավորի, այլ հենց Իրանի գաղափարի առանցքի շուրջ, այսուհանդերձ ունի չափազանց հետաքրքրական առանձնահատկություններ, որոնց ի մոտ ծանոթ լինելը շատ դեպքերում կարող է չափազանց օգտակար լինել նաև գործնական և միջանձնային հարաբերությունների հաստատման տիրույթում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Իրանի պետական զանազան մարմինների որոշիչ դիրքերում այս կամ այն էթնիկական կամ տեղային խմբի ներկայացուցիչների ներգրավվածությանը, որոնց «ազգայնականությունը» հոգեբանական մակարդակում կարելի է շոյել և դրա հետևանքով նաև բանակցային գործընթացներում ստանալ հաճախ անսպասելի թվացող դրական արդյունքներ:

Ասենք, օրինակ, Իրանին քաջածանոթ մասնագետը տեղյակ է, որ, դիցուք, այդ երկրի հատկապես տնտեսական ոլորտում արտաքուստ այնքան էլ չերևացող, բայց վճռորոշ դերակատարներից է հայոց Արշակ Բ արքայի վերջին հանգրվանը դարձած Դիզֆուլ քաղաքի բախտիարներից սերող Մոհամմադ Մոխբերը կամ որ Իրանի ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ և ռազմական ոլորտում լրջագույն դերակատարություն ունեցող Մոհամմադ Հոսեյն Բաղերին ատրպատականցիների ենթաէթնիկ խումբ շահսևաններից է, ում հայրենի գյուղը գտնվում է ՀՀ սահմանից ուղիղ գծով 100 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա»։

#մերհարևանԻրանը #ճանաչիրհարևանից

***

«Ամեն անգամ, երբ Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, դիցուք, Յակուտիայի պատվավոր քաղաքացի հերթական մեր հայրենակիցը նրան դիմում ա «ջիգյար» բառով, պետք ա մտածի, որ էջը մշտադիտարկող որևէ արևմտյան դեսպանատան՝ ամերիկաներում կրթություն ստացած թարգմանիչը կարող ա էդ բառը փոխանցի ուղղակի «լյարդ» ձևով, իսկ մշտադիտարկման արդյունքները կարդացող տվյալ երկրի դիվանագետը կամ հատուկ ծառայության աշխատակիցը խորը մշակութային շոկ կապրի :)»:

#շշկռցնում_ենք



Նման նյութեր