
Ինչպես թռիչքի ժամանակ, այնպես էլ Կարմիր մոլորակի վրա լինելու առաջին օրերից մարդուն վերահսկելու համար NASA-ն կառուցում է ամենակատարյալ գերհամակարգիչը, որը կկառավարի հատուկ այդ նպատակի համար նախագծված նեյրոցանցը: Ինչպես նշել է Science Alert-ը, համակարգն ստեղծողներին գաղափարը «հուշել Է» ֆանտաստ գրող Արթուր Քլարքը, որը գրել է «Տիեզերական ոդիսականը»:
Դրանում մարդու գործողությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է HAL 9000-ը՝ արհեստական ինտելեկտով համակարգիչը, որը կարող է ինքնուսուցվել և ճանաչել մարդկային խոսքը: NASA-ի համար բոլոր աշխատանքները կատարում Է TRACLabs ընկերությունը:
Թեստային մոդելի առաջին փորձարկումները ցույց են տվել, որ համակարգը կարող է կառավարել ոչ միայն տիեզերանավը, այլև կարող է մարդու կենսագործունեությունը վերահսկել այլ թշնամական միջավայրերում, ներառյալ Մարսի մակերևույթը: