Ինչու՞ պետք է տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժման ազատությունը սահմանափակվի
Advertisement 1000 x 90

Ինչու՞ պետք է տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժման ազատությունը սահմանափակվի

Խաղաղ հավաքների իրավունքը (ներառյալ՝ երթերը) ինքնանպատակ չէ։ Այն ունի երկու գործառույթ.

1) Հանրության և «որոշում կայացնողների»՝ հիմնականում գործադիրի ուշադրությունը հրավիրել ինչ-որ խնդրի։

2) Ընտրական գործընթացում ներկայանալ հանրությանը և ներկայացնել սեփական ծրագիրը, գաղափարները, չգիտեմ էլ ինչը։

Այս գործառույթներն ինքնին հանրային արժեք են և դրանք ենթակա են կենսագործման՝ անգամ այլոց իրավունքների որոշակի սահմանափակման հաշվին (օրինակ՝ հենց տեղաշարժման ազատության)։

Հիմա հարց. ի՞նչ հանրային արժեք ունի վաղվա երթը, եթե այն նախաձեռնվել է հենց «որոշում կայացնողների» կողմից՝ քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ։ Ինչու՞ պետք է տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակվի։ Ո՞ր հանրային արժեքն ապահովելու նպատակով։



Նման նյութեր