
ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գիտնականներից նամակ է ստացել, որով նրանք իրեն տեղեկացրել են, որ բոլոր ՊՈԱԿ-ների, ուսումնական հաստատությունների բանկային հաշիվները տեղափոխվելու է գանձապետական հաշիվ: «Սուսիկ փուսիկ մեր օրվա իշխանությունները կազմակերպել են մեկ այլ խայտառակ գործընթաց, որը հարվածելու է գիտական համակարգին…այս նախաձեռնությամբ բյուջեով փողը հատկացվելու է, բայց չի տրվելու կոնկրետ հաստատություններին, սա առաջին հերթին ակադեմիական ազատություններին է հարվածելու, գիտնականներն իրենց գործունեության համար վարձատրվելու հարցում կախված են լինելու պետությունից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ամբողջությամբ՝ aravot.am