«800 հեկտարից խոսացող Ժիրայր Սեֆիլյանն ինչո՞ւ այսօր չի խոսում Նախիջևանի ուղղությամբ 11.000 հեկտարի մասին». Բելլա Լալայան
Advertisement 1000 x 90

«800 հեկտարից խոսացող Ժիրայր Սեֆիլյանն ինչո՞ւ այսօր չի խոսում Նախիջևանի ուղղությամբ 11.000 հեկտարի մասին». Բելլա Լալայան

Բելլա Լալայանի հրապարակումը. 

«Սեֆիլյան Ժիրայրը, որ ապրիլի կեսերից սկսած անընդհատ խոսում է 800 հեկտարի մասին, /այդքան է, թե չէ ՝ դա դեռ հարց է/
ինչու չի խոսում Նախիջևանի ուղղությամբ 11 000 հա-ի մասին, որ անցավ թշնամու հսկողության տակ ու շատ մեծ վտանգ է պարունակում, որովհետև այն կարող է ցանկացած պահի բաժանել Արցախն ու Սյունիքը Հայաստանից ու խոչընդոտ դառնալ պատերազմական գործողությունների ժամանակ տեխնիկայի տեղափոխմանը…

Աասել եմ էլ ժամանակս անիմաստ հարցազրույցներ լսելու վրա չծախսեմ՝ չի լինում…

Ոնց կարող է ապրիլին պատերազմական գործողություններին չմասնակցած մարդը էսօր արցախցու փոխարեն խոսի՝ հերիք չի, որոշի, թե արցախցին ինչ պիտի անի…

Ես հույս ունեի, որ Շուշիում համագումարին մասնակցած արցախցիների ողորմելի թիվը Սեֆիլյան Ժիրայրին կհուշի, որ իրավունք չունի բոլոր արցախցիների անունից խոսել…
Բայց, պարզվում է որ չէ…

Ու արդեն որոշել է, թե մենք ՝ արցախցիներս, ինչ ենք ուզում…
Վերջին հարցազրույցից տեղեկացա, որ իշխանափոխություն ենք ուզում, որ աստեղ շատ լարված է, որ իրենք զսպողի դերում են՝ թե ինչ են զսպում, ում են զսպում, միայն ինքը գիտի…
Որ, արցախցիներս վախ ու սարսափի մեջ ենք ապրում:
Ու էլի նման զառանցանքներ…
Այո, զառանցնանքներ, որովհետև, գոնե ես թույլ չեմ տվել, որ իմ մասին որևէ մեկը խոսի, որպես վախկոտի մասին…

Հետաքրքիրա
Էդ որ որոշել է Արցախում իշխանափոխություն անել՝ դա մինչև հայկական բարձրավանդակը ազատագրելը՝ Ադրբեջանն ու Թուրքիան կապիտուլյացիայի ենթարկելն է անելու, թե՞ դրանից հետո:

Ուզում եմ նաև հստակեցնել.
Հայկական բարձրավանդակը միայն սասնա ծռերո՞վ են ազատագրելու, նույն ծռերի, որ ապրիլին մանրադիտակով հնարավոր չէր գտնել ոչ մի տեղ…

Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ հասաք Շուշի ու էդ հալածյալի կոմպլեքսից ազատվեցիք…

Մնում է ազատվեք Արցախի ժողովրդի փրկչի դերից: Մնացածը վայել է քաղաքական ինտրիգների համատեքստում»: