«…Երկրի ծաղկեցման իրողությունները երևակում են որոշակի տարածքների նկատմամբ իրարից էապես տարբերվող վերաբերմունք…». Սամվել Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«…Երկրի ծաղկեցման իրողությունները երևակում են որոշակի տարածքների նկատմամբ իրարից էապես տարբերվող վերաբերմունք…». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արգիշտի որդի Սարդուրի Բ-ի թողած արձանագրությունը Սեքենդել* գյուղի մոտ գտնվող ամրոցում:

Սեպագրում ասվում է, որ Խալդի զորությամբ Սարդուրին մեկ օրում գրավել է 55 քաղաք և 21 բերդ:

Մեկ դիտարկում. Սեքենդելը Մեծ Հայքի սահմաններից դուրս է: Հայքի սահմաններից դուրս գտնվող էլի մի քանի սեպագրեր են հայտնի, որոնցում նույնպես խոսվում է նվաճումների, այլ ո՛չ շինարարական գործունեության մասին: Սրան հակառակ Մեծ Հայքի տարածքում հայտնաբերված սեպագրերը որպես կանոն նվաճումներին զուգահեռ խոսում են նաև երկիրը ծաղկեցնելու` շինարարական բովանդակ աշխատանքների մասին (բնակավայրերի, ամբարտակների, ջրանցքների կառուցման, այգիներ ու անտառներ հիմնելու մասին):

Արդյո՞ք սրանից չի կարելի հետևեցնել, որ ուրարտական արքաների` Մեծ Հայքի տարածքում կատարած արշավանքները երկիրը միավորելու նպատակ ունեին (ինչպես դարեր անց նույն նպատակով արշավանքներ էր կատարել Արտաշես արքան): Չէ որ Հայրենիքի սահմաններից դուրս միայն նվաճողական, իսկ Հայրենիքում` դրան զուգահեռ երկրի ծաղկեցման իրողությունները երևակում են որոշակի տարածքների նկատմամբ իրարից էապես տարբերվող վերաբերմունք…»:

*Սեքենդել – գյուղը գտնվում է Ջավախքի տարածքում:



Նման նյութեր