«Մի բան ասեմ, բայց չզարմանաք». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Մի բան ասեմ, բայց չզարմանաք». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, բայց չզարմանաք։ Այսօրվա քայլերթի ժամանակ, եթե Փաշինյանի հետ քայլողները քիչ են եղել, ապա դա ձեռնատու է բացառապես Փաշինյանին։

Նախ, մարդիկ արդեն սկսում են կտրվել փողոցում քայլելուց ու արդեն կոնկրետ պահանջներ են ներկայացնում իշխանությունից։ Իսկ իշխանությունը գնալով ավելի է կատարելագործվում միայն ժողովրդի խնդիրների մասին մտածելուց ու դրանց լուծումները գտնելուց։

Հետո, արդեն Փաշինյանը կարող է շատ հստակ ձևով իր կադրերից, որոշ անձանց մեղադրել անգործության մեջ, քանի որ հենց իրենց պատճառով մարդկանց մի մասը սկսում է հիասթափվել։

Չնայած ինձ շատ քիչ մարդ կարող է համոզել, որ այս քայլերթը ուղղված է ներքին լսարանին, միևնույնն է ես կարծում եմ, որ սա ավելի շատ միջազգային հանդիպումներից առաջ կատարած քայլ է, որը ճիշտ վերլուծելու դեպքում կարելի է ծառայեցնել նաև հետագա կառավարման ընթացքում։

Շատա քննարկվում քայլողների շատ կամ քիչ լինելը, հույս ունեմ ուշադրություն կդարձվի այս թեմային»։



Նման նյութեր