«Ես չէի պատկերացնում, որ արևմտյան փորձի ընկալում ասվածը մեզ մոտ պետք ա հասներ պլինտուսի մակարդակի» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես չէի պատկերացնում, որ արևմտյան փորձի ընկալում ասվածը մեզ մոտ պետք ա հասներ պլինտուսի մակարդակի»

Արմեն Մինասյանի գրառումը. «Ես չէի պատկերացնում, որ արևմտյան փորձի ընկալում ասվածը մեզ մոտ պետք ա հասներ պլինտուսի մակարդակի, ու ինստիտուտներն ու մշակույթը թողած, պետք է յուրացնեինք ու առանց որևէ ադապտացման տեղայնացնեինք արտաքին փաթեթավորումները: Որպես հետևանք՝ քաղաքական հարթության մեջ մենք ունենք «սուր» ընտրարշավ, որի միակ հասկանալի էլեմենտը սև-սպիտակի բաժանումն ա: Դրա արտաքին փաթեթավորումն էլ մի կողմից «վիքինգ քլեփինգն» ա՝ առանց որևէ փոփոխության, մյուս կողմից՝ առայժմ որոնումներ են:

Քանի որ սևերը սակավաթիվ են, ու զանգվածային էքշըն կազմակերպելը բարդ ա, առաջարկում եմ էֆեկտի համար օգտագործել «մաորի հակա»-ն:

Քաղաքականություն չի լինի (մեկ ա՝ չի լինի), զատո ուրախ կանցնի:

ՀԳ. Մեկնաբանություններում լինքերը դնում եմ, խնդրում եմ Ձեր լայքերով նախապատվություն տվեք համապատասխան սպիտակներին ու սևերին: :)»: