Պահպանենք, այլ ոչ թե վերացնենք Երևանի կենտրոնի շենքերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պահպանենք, այլ ոչ թե վերացնենք Երևանի կենտրոնի շենքերը

Պատմաբան Ռուբեն Շուխյանը հին Երևանի նկար է հրապարակել Facebook-յան իր էջում, մակագրելով. «Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի հին լուսանկարը… Ներկայացնենք 1930-ականների սկզբին արված մի արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է դեռևս կառուցապատման ընթացքի մեջ գտնվող ներկայիս Մաշտոցի պողոտան` Պուշկինի փողոցի խաչմերուկի հատվածում:

14947728_1131978730249991_4652008107711171874_n

Պուշկինի փողոցի այդ անկյունում այժմ «Արարատբանկ»-ի մասնաճյուղն է, իսկ 1929 թ. կառուցված Մաշտոցի 27 հասցեում գտնվող բնակելի շենքի անկյունում՝ «Անահիտ Դելյուքս» գեղեցկության սրահը: Հետագայում այս երկու շենքներն էլ վերկառուցվել են՝ Պուշկինի անկյունային շենքի վրա ավելացվել է մեկ հարկ, իսկ ահա Մաշտոցի 27 շենքը ենթարկվել է ավելի մեծ վերակառուցման՝ վերափոխվել է տանիքը և ավելացվել է երկու հարկ: Ի սկզբանե երկհարկանի, կարմիր տուֆով կառուցված այս գողտրիկ շենքի ճարտարապետն է եղել Ֆրեյդուն Աղալյանը, և հիմա էլ այդ շենքը համարվում է Մաշտոցի պողոտայի ամենագեղեկից կառույցներից մեկը:

g1

g2

Պահպանենք, այլ ոչ թե վերացնենք Երևանի կենտրոնի շենքերը. այստեղ արժեքավոր և պատմական են բոլորը՝ իհարկե, նրանք, որոնք դեռևս մնացել են»:



Նման նյութեր