Չինական Meitu հավելվածը, որը նախատեսված է սելֆիներ անելու և խմբագրելու համար, ամռանը դարձավ ամենատարածված հավելվածներից մեկը: 100 միլիոն մարդ ամսական օգտագործում է այս հավելվածը: Հավելվածի նոր թարմացումը թույլ է տալիս խմբագրել լուսանկարը դեմքի 3D խմբագրիչի միջոցով:
Այս գործառույթն օգտագործում է դեմքի ճանաչման տեխնոլոգիան` որոշ պարամետրեր փոխելու համար: Պարամետրերում դուք կարող եք փոխել գլխի թեքությունը՝ ցանկացած ուղղությամբ: 3D խմբագրիչի միջոցով փոփոխությունները գրեթե չեն նկատվում:
Այսպիսով, հավելվածը թույլ է տալիս փոփոխել անհաջող լուսանկարները և խմբագրել դրանք գրեթե աննկատ: Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր է նաև անել դիմահարդարում և փոխել շրթներկի գույնը:
Դեմքի 3D խմբագրիչն աշխատում է նաև խմբային լուսանկարների համար, հայտնում է TechCrunch-ը: Հավելվածն ավտոմատ կերպով գտնում է բոլոր դեմքերը և խմբագրում դրանք առանձին:
Սիրարփի Աղաբաբյան