Ես մտահոգ եմ եղել և՛ 5 տարի առաջ, և՛ 10 տարի առաջ, և՛ այսօր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Եթե 5 կամ 10 տարի առաջ ես մտահոգ էի, որովհետև ունեի իշխանություն և պատասխանատվություն, և ինձնից կար շատ սպասելիք, որոնց մի մասը արդարացվել է, մի մասը՝ չի արդարացվել, ապա այսօր մտահոգ եմ, որովհետև այս 7 ամիսների ընթացքում տեսնում եմ լուրջ մարտահրավերներ մեր պետության, մեր ազգի, մեր հոգևոր և ազգային արժեքների նկատմամբ։ Մեկ անգամ չէ, որ խոսել եմ այդ մասին»,- ասաց նա: