Tesla-ի նոր՝ արևային վահանակներից պատրաստված տանիքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Tesla-ի նոր՝ արևային վահանակներից պատրաստված տանիքները

Էլեկտրոնային ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Motors ընկերությունը ներկայացրել է տան համար նախատեսված արևային էներգիան գեներացնող տանիք:

Աշխատանքը կատարվել է SolarCity ամերիկյան էներգետիկ ընկերության հետ համատեղ:

screen-shot-2016-10-28-at-5-57-27-pm

Նոր հայտնագործությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և պետք է ավելի գրավիչ տեսք ունենա, քան սովորական արևային մարտկոցները, հայտարարել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ:

Նոր համակարգի յուրահատկությունն այն է, որ տանիքն իրենից ներկայացնում է ամբողջական արևային վահանակ, այլ ոչ թե առանձին հատվածներ, որոնք ամրանում են տանիքին:

screen-shot-2016-10-28-at-6-20-33-pm

«Այսպիսի տանիքները պետք է ավելի գրավիչ տեսք ունենան, քան սովորական տանիքները, պետք է ավելի դիմացկուն լինեն, ավելի արդյունավետ կատարեն մեկուսացումը»,- Իլոն Մասկի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Tesla-ն ներկայացնելու է 4 տարբեր ոճերի արևային վահանակներ: Դրանք պատրաստված են բարձր դիմացկունություն ունեցող ապակիներից և գունավոր ժապավեններից: Այսպիսի տանիքները հասանելի կլինեն 2017 թվականին:

168.am