
Երևանի կենդանաբանական այգում կոկորդիլոսներից մեկին սատկած են գտել: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու «Ֆեյսբուք»-ի էջից:
Կենդանու անկման պատճառը կհայտնեն դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկություն չի կարող տրամադրել: