Հնդկաստանում ավտոմեքենան հարվածել Է մորն ու նրա որդուն, բայց նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Միջադեպի տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին երկրի հարավի Թամիլնադի նահանգի Դհարմափուրի օկրուգում: Արտաքին դիտումների տեսախցիկները գրանցել են, թե ինչպես Է ավտոմեքենան բախվել մորն ու որդուն, որոնք գնում Էին միմյանց ձեռք բռնած: Ամենայն հավանականությամբ, նրանք չի լսել հետեւից եկող ավտոմեքենայի ձայնը:
Ավտոմեքենան կնոջն առել Է կապոտի վրա ու մի կողմ նետել, տղան ընկել Է մեքենայից աջ, իսկ անիվներն անցել են նրա ոտքի վրայով: Երեխան կարողացել Է վեր կենալ, եւ մոտ վազած տղամարդը նրան ձեռքի վրա Է վերցրել: Տեղի ունեցածի ականատեսները նետվել են օգնելու մորը:
Տուժածներին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: