Գազի ցածր սակագնից կօգտվեն «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները
Advertisement 1000 x 90

Գազի ցածր սակագնից կօգտվեն «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները

ՀՀ կառավարությունը հաստատեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումներըի մասին նախագիծը: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել, որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախագծով առաջարկվում է աահմանել, որ որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:



Նման նյութեր