Ինչպես նախորդ շաբաթ հայտնի դարձավ, Samsung Galaxy S10 սմարթֆոնը կունենա առանց կաղապարների էկրան, որի վրա կլինի միայն փոքր սև անցք՝ լուսանկարվելու համար: Սակայն, ըստ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների, տեսախցիկի առկայությունը խնդիր է դարձել արտադրողների համար, քանի որ տեսախցիկը խանգարելու է տեսանյութեր դիտելիս: Հիմա ընկերությունում փնտրում են այս խնդրի լուծումը:
ITHome-ի տվյալների համաձայն, Galaxy S10-ի գրաֆիկական ինտերֆեյսը կլինի հարմարեցված տեսախցիկի համար: Նշվում է, որ ընկերությունը մշակում է հատուկ տեխնոլոգիա, որը թույլ կտա ստեղծել այնպիսի տեսախցիկ, որի սև շրջանակը կանհետանա տեսանյութեր դիտելիս: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է աշխատելու այս տեխնոլոգիան:
Պաշտոնական տեղեկատվություն այս նոր տեխնոլոգիայի մասին առայժմ չկա, բայց հստակ է մի բան՝ ընկերությունը չի պատրաստվում փոփոխել էկրանի ձևը և ավելացնել կաղապար վերևից:
Սիրարփի Աղաբաբյան