
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերսեդեսը Բուսաբանական այգու մոտ գիշերը` ժամը երեքին, բախվել ա ճամփեզրին կայանած բեռնատար կռունկին. կա երկու զոհ: Հավանաբար շատ արագ ա եղել, կառավարումն ա կորցրել, կամ գուցե քունն ա տարել, սթափ չի եղել և այլն: Բայց մայթեզրին կայանած տարատեսակ բեռնատարներ, կռունկներ ու հազար էս տիպի բաներ կան` օրերով մնում են, առանց որևէ այսպես ասած ազդանշանային, լուսային տարրի, որը հեռվից կզգուշացնի վարորդներին, որ մայթեզրին կայանած բեռնատար կա:
Իսկ հատկապես երբ գիշերն ուշ անջատվում են փողոցային լույսերը, որոնք նույնիսկ միացրած ժամանակ նորմալ չեն լուսավորում, ընդհանրապես կարող է բան չերևա: ՃՈ, շրթներկի նման երթևեկության վրա հեծանվաուղի նկարելու փոխարեն, զբաղվեք էդ հարցերով, պահանջեք, որ կամ չկայանեն մայթեզրին` օր ու գիշեր, կամ կայանեն` անվտանգության նորմերը պատշաճ պահպանելով»:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/2168474503176339