
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեք չեմ ունեցել գոռգոռացող ղեկավարներ։ Երբեք տանել չեմ կարողացել գոռգոռացող ղեկավարների։
Միշտ փորձել եմ աշխատել իմ վրա, որ ինքս չդառնամ «գոռգոռացող ղեկավար»։ Ու մի գաղտնիք բացեմ – երբ շատ եմ ջղայնացել, միացրել եմ Curb Your Enthusiasm-ի որևէ էպիզոդ։ Հավատացե՛ք, օգնում է։
Թեև վստահ չեմ՝ բոլորին կօգնի՞, թե՞ ոչ բոլորին»։
https://www.facebook.com/rubenmelikian/posts/10217769101483425