
Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանն սպառնացել է ՀՀԿ-ական գյուղապետերին, ովքեր ընտրողներին վախեցնում են` պատերով տալ, ասֆալտին պառկացնել: ՀՀ քրեական օրենսգրքում նման պատիժներ չկան, Նիկոլ Փաշինյանն էլ միաժամանակ համ դատավոր, համ էլ պատիժներն ի կատար ածող չէ: Չի կարելի բռնության, ապօրինության դեմ նման կերպ պայքարել: Հասկացանք՝ նախընտրական շրջան է, ազդեցիկ խոսքերի կարիք կա, բայց օրենքը միշտ պետք է հարգեն, մանավանդ՝ երկրի ղեկավարը»: