Շանտաժի են ենթարկել Երևանում հայտնի ռեստորանի սեփականատիրոջը՝ օգտագործելով նրա ինտիմ տեսանյութը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շանտաժի են ենթարկել Երևանում հայտնի ռեստորանի սեփականատիրոջը՝ օգտագործելով նրա ինտիմ տեսանյութը

Ոստիկանությունը օրեր առաջ տեսանյութ էր տարածել՝ երևանի բնակչից շանտաժի միջոցով գումար կորզելու փաստի  ու չարագործներին հայտնաբերելու վերաբերյալ:

Asekose.am-ի տեղեկություններով, չարագործները  փորձել էին շանտաժի միջոցով գումար շորթել երևանյան հայտնի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում:

Առիթը եղել է ռեստորանատիրոջ մասնակցությամբ ինտիմ մի տեսանյութ, որտեղ վերջինս  հյուրանոցներից մեկում զվարճանում է  մարմնավաճառի հետ:

Շանտաժին մեկ անգամ տեղիք տալուց հետո, երբ չարագործները նորից են անհանգստացրել ռեստորանատիրոջը, վերջինս դիմել է ոստիկաններին, ովքեր կարողացել են պարզել հանգամանքներն ու բացահայտել կազմակերպված հանցավոր մեքենայությունը:

Գործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական Կոմիտեում:

Այս թեմայով ոստիկանության տեսանյութը՝ ստորև.

 



Նման նյութեր